Բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի, որ բեղերդ ծխելիս հանկարծ չայրվեն. Ալեն Սիմոնյանը՝ Աղվան Վարդանյանին Zarkerak - Բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի, որ բեղերդ ծխելիս հանկարծ չայրվեն. Ալեն Սիմոնյանը՝ Աղվան Վարդանյանին
Zarkerak Zarkerak - Բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի, որ բեղերդ ծխելիս հանկարծ չայրվեն. Ալեն Սիմոնյանը՝ Աղվան Վարդանյանին
Բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի, որ բեղերդ ծխելիս հանկարծ չայրվեն. Ալեն Սիմոնյանը՝ Աղվան Վարդանյանին

Բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի, որ բեղերդ ծխելիս հանկարծ չայրվեն. Ալեն Սիմոնյանը՝ Աղվան Վարդանյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կարծում եմ՝ Աղվան Վարդանյանը մի փոքր ավելի շատ, քան որոշ իր ընկերներ, չի գիտակցել, թե որտեղ է գտնվում: Կգիտակցի»:

Այս մասին գրառում է կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Փորձելով ինքնահաստատվել իրեն կուսակցությունից վռնդած նախկին ընկերների մոտ՝ թե՛ դահլիճում, թե՛ տեսախցիկների առաջ մարդը փորձում է աչքի ընկնել: Մեկ մի տափակ բանաստեղծություն է կարդում, մեկ բարձր-բարձր խոսելով՝ ԱԺ դահլիճի մի կետից մյուս կետն է քայլում, նույնիսկ պիջակի թևերն է քշտում: Կարծես ասի՝ տեսե՛ք, հա՛, ես վատ հագնված եմ, բայց կարևոր:

Հիմա էլ այս հացկատակն ԱԺ շենքում՝ իր սենյակում, խմիչք օգտագործելուց բացի՝ որոշել է նաև ծխել նիստերի դահլիճի մուտքի մոտ և հարցազրույցներ է տալիս դրա մասին, վիրավորում, խելոք դեմքի արտահայտությամբ գիժ-գիժ խոսում։

Հաջորդ անգամ ոստիկանից բացի՝ բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի, որ բեղերդ ծխելիս հանկարծ չայրվեն»,- գրել է Սիմոնյանը։

 

10 Հուլիս, 2025 14:04
Վեր