Հայ Առաքելական եկեղեցին այսօր կաթողիկոս չունի. Նիկոլ Փաշինյան Zarkerak - Հայ Առաքելական եկեղեցին այսօր կաթողիկոս չունի. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Հայ Առաքելական եկեղեցին այսօր կաթողիկոս չունի. Նիկոլ Փաշինյան
Հայ Առաքելական եկեղեցին այսօր կաթողիկոս չունի. Նիկոլ Փաշինյան

Հայ Առաքելական եկեղեցին այսօր կաթողիկոս չունի. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՝Հայ Առաքելական եկեղեցին այսօր կաթողիկոս չունի:

Այս մասին Փաշինյանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:  

«Եթե Կտրիճ Ներսիսյանը երեխա ունի, և այդ երեխան ծնվել է իր՝ կուսակրոնության ուխտը ստանձնելուց հետո, կարո՞ղ է զբաղեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի գահը, այս հարցը ինչո՞ւ չի հնչում Հայաստանում: Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ: ՀԱԵ-ն չունի կաթողիկոս, կա մարդ, որն ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց նաև Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի վերաբերյալ իր պնդումը, որն ավելի վաղ արել էր Ազգային ժողովում:

Փաշինյանն ասել էր, որ  Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը КГБ-ի գործակալ է։ 

«Այն փաստերն ու փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ են դարձնում, որ Խորհրդային միության ժամանակներից նա հավաքագրվել է, որպես ՊԱԿ գործակալ և դա փաստ է»,- ասաց Փաշինյանը:  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ․ հունիսի 10-ին առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, որը գործուն քայլեր կձեռնարկի կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ 

Ավելի վաղ ՀՀ վարչապետը Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտարարելով՝ եթե պարզվի, որ Գարեգին Երկրորդը իսկապես խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա է ունեցել, նա չի կարողանա լինել Ամենայն հայոց կաթողիկոս։   

Եկեղեցականներն էլ իրենց հերթին ՀՀ վարչապետին մեղադրում են հակաեկեղեցական արշավ սկսելու մեջ: 

 

06 Նոյեմբեր, 2025 13:21
Վեր