Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում քննված քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Գերասիմ Սերժիկի Ավետիսյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր)։
2023 թվականի հոկտեմբերի 9-ին քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու նպատակով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 9-ի դատավճռով՝ Գերասիմ Ավետիսյանը ճանաչվել է անմեղ, արդարացվել է։
2024 թվականի հոկտեմբերի 21-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ մերժվել է։
2025 թվականի հունիսի 26-ին ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ վարույթ չի ընդունվել։
Քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում Գերասիմ Սերժիկի Ավետիսյանից։


