Կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով․ ԿԳՄՍՆ Zarkerak - Կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով․ ԿԳՄՍՆ
Zarkerak Zarkerak - Կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով․ ԿԳՄՍՆ
Կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով․ ԿԳՄՍՆ

Կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով․ ԿԳՄՍՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հարգելի՛ ուսուցիչներ և ուսուցիչ չաշխատող անձինք, կամավոր ատեստավորման արդյունքները մասնակիցը կարող է բողոքարկել էլեկտրոնային թեստավորման արդյունքների ամփոփաթերթը ստանալուց, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքում արդյունքների հրապարակումից հետո՝ հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ կեսգիշերից սկսած՝ 24 ժամվա ընթացքում»,- տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը ներկայացվում է Տեղեկատվական համակարգի միջոցով՝ vexams.emis.am՝ այն ուղարկելով ԳԹԿ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի:

«Ուսուցիչները կարող են Տեղեկատվական համակարգում մուտք գործել իրենց հարցաթերթի էջ՝ համոզվելու համար, որ քննական ամփոփաթերթի պատասխանները համապատասխանում են իրենց ընտրած ճիշտ պատասխանների տարբերակներին: Հարցաթերթի յուրաքանչյուր հարցի ներքևում առկա է բողոքարկման համար նախատեսված կոճակ. պետք է նախ սեղմել այն, ապա բացված պատուհանում մուտքագրել տվյալ հարցի հետ կապված  բողոքարկման բովանդակությունը, ապա սեղմել ուղարկել կոճակը: ԳԹԿ-ն կդիտարկի բողոքարկման հայտը, հանձնաժողովի կողմից տրվող բողոքարկման պատասխանը նույնպես կարտացոլվի նույն հարթակում:

Ուշադրություն. էլեկտրոնային փոստով ներկայացված բողոքարկման դիմումները չեն դիտարկվելու»,- ասվում է ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրության մեջ: 

13 Նոյեմբեր, 2025 16:53
Վեր