Երևանում աղբատար «KamAZ»-ը բախվել է գազատար խողովակներին ու էլեկտրասյանը, կոտրել դրանք Zarkerak - Երևանում աղբատար «KamAZ»-ը բախվել է գազատար խողովակներին ու էլեկտրասյանը, կոտրել դրանք
Zarkerak Zarkerak - Երևանում աղբատար «KamAZ»-ը բախվել է գազատար խողովակներին ու էլեկտրասյանը, կոտրել դրանք
Երևանում աղբատար «KamAZ»-ը բախվել է գազատար խողովակներին ու էլեկտրասյանը, կոտրել դրանք

Երևանում աղբատար «KamAZ»-ը բախվել է գազատար խողովակներին ու էլեկտրասյանը, կոտրել դրանք

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ» մակնիշի աղբատարը Վրացական 4-րդ նրբանցքում բախվել է էլեկտրալարերին, կոտրել էլեկտրասյունն ու գազախողովակը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Գազախողովակի կոտրվելու հետևանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված էլեկտրական «Neta», «Kia» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վարորդին առաջինը օգնության են հասել «Գենացվալե» պանդոկի աշխատակիցները, մինչև որ օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի Արաբկիր ծառայության աշխատակիցները:

Այս պահին «Գազպրոմ Արմենիա»-ի Արաբկիրի աշխատակիիցները ժամանակավորապես դադարեցրել են գազամատակարարումը, և աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են աղբատարի վարորդի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները:

 

13 Նոյեմբեր, 2025 14:13
Վեր