Թալինում վնասել են շենքի բակում կայանված «Սուրբ Աստվածածին» եկեղեցու քահանային պատկանող մեքենան Zarkerak - Թալինում վնասել են շենքի բակում կայանված «Սուրբ Աստվածածին» եկեղեցու քահանային պատկանող մեքենան
Zarkerak Zarkerak - Թալինում վնասել են շենքի բակում կայանված «Սուրբ Աստվածածին» եկեղեցու քահանային պատկանող մեքենան
Թալինում վնասել են շենքի բակում կայանված «Սուրբ Աստվածածին» եկեղեցու քահանային պատկանող մեքենան

Թալինում վնասել են շենքի բակում կայանված «Սուրբ Աստվածածին» եկեղեցու քահանային պատկանող մեքենան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 9-ին ժամը 00։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Թալին քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 3 շենքի բակում կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արամայիս Թ․-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին՝ պատճառելով նյութական վնաս։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Արագածոտնի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արամայիս Թ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը Թալին քաղաքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու քահանան է։

13 Նոյեմբեր, 2025 13:07
Վեր