Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Ազգային ժողովն, այսօր՝ նոյեմբերի 13–ին, ժամը 10–ին պետք է սկսեր իր նիստը, որի օրակարգում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ԱԺ դահլիճում է, սակայն նիստը չեն կարողանում սկսել, քանի որ ՔՊ խմբակցությունից շատերը չեն եկել և քվորում չկա։
Վարչապետը ստիպված եղավ հեռանալ դահլիճից։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ ընդմիջում հայտարարվեց այն պատճառով, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը պետք է ելույթ ունենար, դահլիճում չէր։ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո լրջորեն հանդիմանեց Քոչարյանին, ապա նաև բոյկոտեց նրա ելույթը՝ լքելով դահլիճը։


