Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ընկերությունները պատրաստվում են ձմեռային պահպանման աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզում ձմռանը սպասարկում է 63.5 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ (37.7 կմ՝ միջպետական և 25.8 կմ՝ հանրապետական), այդ թվում՝ Վարդենյաց լեռնանցքի Գեղարքունիքի մարզով անցնող հատվածը, որտեղ ձմեռը ցրտաշունչ է՝ առատ տեղումներ, քամիներ ու բուք, ցածր ջերմաստիճան։ Չնայած եղանակային խիստ անբարենպաստ պայմաններին՝ արվում է հնարավորը՝ լեռնանցքը երթևեկելի պահելու համար։


