Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանի սպառազինությունն ու բանակը օգտագործվելու է մեկ նպատակով՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար», - ԱԺ -ում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարն անդրադարձավ ռազմաուսումնական հաստատություններում իրականացված փոփոխություններին և ընդգծեց, որ ակադեմիայի կուրսանտների թիվը 2018 թվականի համեմատ աճել է 26%-ով ինչը խոսում է նրա մասին, որ էապես փոխվել է հանրության վերաբերմունքը ռազմական կրթության նկատմամբ և երիտասարդների վերաբերմունքը այդ մասնագիտության նկատմամբ:
«2026 թվականին ռազնաուսումնական հաստատությունն ավարտող երիտասարդը նշանակմանը զուգահեռ կարող է ստանալ նորակառույց բնակարանը, որը կարող է տնօրինել սեփական հայեցողությամբ», - նշեց Պապիկյանը:

