Այո, ես հաղորդում եմ ներկայացրել և լրիվ տրամաբանական եմ համարում, եթե սպառնալիք  է հնչում, ես ի՞նչ պիտի անեմ. Սիմոնյան Zarkerak - Այո, ես հաղորդում եմ ներկայացրել և լրիվ տրամաբանական եմ համարում, եթե սպառնալիք  է հնչում, ես ի՞նչ պիտի անեմ. Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Այո, ես հաղորդում եմ ներկայացրել և լրիվ տրամաբանական եմ համարում, եթե սպառնալիք  է հնչում, ես ի՞նչ պիտի անեմ. Սիմոնյան
Այո, ես հաղորդում եմ ներկայացրել և լրիվ տրամաբանական եմ համարում, եթե սպառնալիք  է հնչում, ես ի՞նչ պիտի անեմ. Սիմոնյան

Այո, ես հաղորդում եմ ներկայացրել և լրիվ տրամաբանական եմ համարում, եթե սպառնալիք  է հնչում, ես ի՞նչ պիտի անեմ. Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես չեմ կարծում, որ միայն իմ հաղորդման հիման վրա է,  վստահ եմ այնտեղ ուրիշ առիթներ և պատճառներ կլինեն, բայց,  այո, ես հաղորդում եմ ներկացրել  և լրիվ տրամաբանական եմ համարում»,- ԱԺ-ում ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր կողմից  «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի  հայց  ներկայացնելուն:  

«Եթե սպառնալիք  է հնչում ես ի՞նչ պիտի անեմ կամ այն խուլիգանությունը,  որ իրենց իրենց թույլ են տալիս եթերով կամ մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին մտնելու  պարագայում: Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել, արդարացնել  այդ մարդկանց առաջարկում եմ  պատկերացնել իրավիճակ, երբ ես իմ հեռախոսը կվերցնեմ և  կխոսեմ իրենց սեռական կյանքի, ընտանիքի մասին, իրենց հասցեին  սեռական հայհոյանքեր կհնչեցնեմ, կսպառնամ, որ իրենց հետ հաշվեհարդար եմ տեսնելու  և առաջարկում եմ իրենք դրանից հետո դրական էմոցիաներով չդիմեն ոստիկանություն և ինչ-որ ձևերով փորձեն այդ հարցը լուծել»-,ասաց Սիմոնյանը:  

«Ես իրենց հաղորդումը չեմ նայել, իմ մասով սղագրությունը գալիս է՝  այն մասով, որը հայց ներկայացնելու համար ուղարկում ենք քաղաքացիական դատարան, այն մասը, որ քրեական տարր է պարունակում՝ այնտեղ:  Ինչ վերաբերում է իմ որակումներին, ազատ են թող դիմեն դատարան՝ ես երբևիցե որևէ մեկի հասցեին սեռական հայհոյանքներ չեմ հնչեցնում,  անկողին չեմ մտնում, ոչ նախկին նախագահերի, ոչ իրենց մահացածների գերեզմանների մասին չեմ խոսում, զարմանում եմ,  որ այս խուլիգանությանն իրավապահները շուտ չէին արձագանք տալիս»,- նշեց նա:  

13 Նոյեմբեր, 2025 12:15
Վեր