Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Իհարկե, այդքան էլ հաճելի չէ բյուջեն քննարկել 2018-ից առաջ այդ բյուջեն թալանողների հետ: Մենք ոմանց պես չենք ասում Կապանում ապրաշինական աշխատանքներ պետք չեն, սահմանամերձ համայնքներում դպրոցներ ինչի կառուցենք»,- ԱԺ-ում 2026-ի բյուջեի քննարկմանն այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Ժամանակակից բովանդակությամբ և պայմաներով դպրոցների ու մանկապարտեզների շնորհիվ մենք հաստատապես ունենալու ենք նոր որակի պետություն: Այս դպրոցներում սովորող քաղաքացիներին այլևս հնարավոր չի լինելու պահել խավարամտության մեջ, խաբել, կաշառել, ստիպել, մեր հասարակության կրթվածությամբ է, որ պետք է փակենք 2018-ից առաջ հայ ժողովրդի մեջ արմատացած բազմաթիվ արատավոր երևույթներ և դրա համար են ընդդիմախոսներն անհոգնել պայքարում դպրոցաշինական և զարգացման ծրագրերի դեպքում: Որովհետև զարգացած հասարակությանը չի կարող հանդուրժել Ռոբերտ Քոչարյաններ, Սերժ Սարգսյաններ, կրթված հասարակությունում չի կարող լինել 1998 թվական, որտեղ ոչ Հայաստանի քաղաքացին կարող է գալ և զավթել իշխանությունը, 2008 թվական, որտեղ փողոցում մարդկանց էին գնդակահարում՝ ընկերներով իրենց մեջ իշխանությունը կիսելու համար»,- ասաց նա:

