Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պետք է հասկանալ, որ վերջին 5 տարիների ընթացքում ԱԺ իշխող խմբակցությունը մենակ ապահովում է ԱԺ ամբողջ աշխատանքը, ընդդիմադիրները գրեթե նիստերին չեն գալիս կամ գալիս են մի քանի հոգով, երբ ելույթ են ունենում։ Ընդամենը տասը րոպե ուշացում է եղել, որոշ պատգամավորներ նորածին բալիկ ունեն, բնական է, որ կարող են ուշանալ։ Այո՛, վարչապետը ջղայնանում էր, որ չենք կարողացել քվորում ապահովել»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում մեկնաբանեց քվորում չապահովելու խնդիրը:
Սիմոնյանն ասաց, որ Փաշինյանը կվերադառնա Ազգային ժողով։
«Որ ասում եք միտում, դեմարշ... ո՛չ, նման բան չկա ու չի կարող լինել»,- վստահեցրեց ԱԺ նախագահը։


