Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կազմակերպած «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը Zarkerak - Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կազմակերպած «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը
Zarkerak Zarkerak - Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կազմակերպած «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը
Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կազմակերպած «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կազմակերպած «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

 

 

Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հանրային գործիչներ, վետերաններ և հոլիվուդյան աստղեր։

 

Միջոցառման ընթացքում «ԱՄՆ Դաշնային իրավապահ մարմինների ասոցիացիան» պարգևներ է հանձնել դաշնային կառույցների ղեկավարներին և վետերաններին:

 

 

Դեսպանը շփումներ է ունեցել տարբեր պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝

• ԱՄՆ ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոյեմի,

• ԱՄՆ Մաքսային և Իրավապահ Ծառայությունների (ICE) տնօրեն Թոդ Լայոնսի,

• ԱՄՆ սահմանային հարցերի պատասխանատու (Border Czar) Թոմ Հոմանի,

• ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Սին Քուրանի հետ:

 

Գալա երեկոյի ժամանակ դեսպանը կարճատև շփումներ է ունեցել նաև հայկական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր, Valuetainment-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Բեթ-Դեյվիդի, Fox News-ի հայտնի մեկնաբան և հաղորդավար Թայրուսի և այլ անձանց հետ:

 

 

13 Նոյեմբեր, 2025 10:24
Վեր