Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության Նուբարաշեն տարածքային բաժնի ծառայողները, նախապես ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Ա. Մ.-ի կողմից փոստային առաքմամբ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Բ.-ին հասցեագրված ծանրոցը: Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:
«Արդյունքում՝ ծանրոցում առկա գրիչի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, 0.4 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված:
Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունու քննչական բաժին:
Քրեակատարողական ծառայությունը հորդորում է ազատազրկված անձանց հարազատներին խստագույնս պահպանել ազատազրկված անձանց ծանրոցներ փոխանցելու կանոնները և զերծ մնալ քրեորեն պատժելի գործողություններից».- ասված է հաղորդագրությունում:


