Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նախատեսվում է լուծել 15 ընտանիքների բնակարանային խնդիր, որի համար նախատեսվում է հատկացնել 107 մլն 754 հազար դրամ: Այդ մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկումների շրջանակում ասաց Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ ներկայացնելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների «Բնակարանային ապահովում» միջոցառմամբ նախատեսվող ծրագրերը:
«Պետք է արձանագրենք, որ 2026 թվականին Կառավարությունը շարունակելու է 38 տարվա վաղեմության խնդիր լուծել, ինչպես անում է 2018 թվականից սկսած»,- ասաց նա:
Լոռու մարզպետը նաև տեղեկացրեց, որ մարզում այս պահին իրականացվում են 176 մլն դոլար ընդհանուր արժեքով պետական ու համայնքային ֆինանսավորման ծրագրեր:


