Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 14-ին, 18-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-17-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ը ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-18-ը նույնքան կբարձրանա։
Երևանում նոյեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-16-ը, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։


