Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 13-ի նիստում «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նկատմամբ բացարկ հայտարարելու վերաբերյալ։
Ընկերության փաստաբան Վարդան Ալոյանը հայտարարեց, որ Մեսրոպյանը կողմնակալ է:
Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարեց ընդմիջում՝ ներկայացված միջնորդությունը քննարկելու համար։
Քննարկումից հետո ՀԾԿՀ անդամները քվեարկությամբ մերժեցին «Տաշիր կապիտալ»-ի ներկայացրած բացարկի միջնորդությունը։
Նիստում քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան դադարեցնելու հարցը։


