Գործընթացը վստահ եմ՝ օրենքի շրջանակում է, քանի դեռ Սահմանադրական դատարանը հակառակը չի վճռել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասին Zarkerak - Գործընթացը վստահ եմ՝ օրենքի շրջանակում է, քանի դեռ Սահմանադրական դատարանը հակառակը չի վճռել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասին
Zarkerak Zarkerak - Գործընթացը վստահ եմ՝ օրենքի շրջանակում է, քանի դեռ Սահմանադրական դատարանը հակառակը չի վճռել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասին
Գործընթացը վստահ եմ՝ օրենքի շրջանակում է, քանի դեռ Սահմանադրական դատարանը հակառակը չի վճռել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասին

Գործընթացը վստահ եմ՝ օրենքի շրջանակում է, քանի դեռ Սահմանադրական դատարանը հակառակը չի վճռել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ստանձնելով ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի լիազորությունները՝  ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնելով  վերահսկողական, ստուգողական և այլ գործառույթներ մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ երկար տարիներ  ՀԷՑ-ում տիրող իրավիճակը թաքցվելով և ՀԾԿՀ-ից և իրավասու, տեսչական լիազորություններով օժտված պետական այլ մարմիններից,  բերել հանգեցրել է այն ճգնաժամային իրավիճակին, որ  ՀԾԿՀ նախագահը ստիպված էր ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցել և կանխարգելիչ միջոցառում իրականացնել՝ ժամանակավոր կառավարիչ ներկայացնելու միջոցով»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԷՑ-ի ժամանակվոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու վերաբերյալ ՀԾԿՀ նիստի ընթացքում: 

«Իմ կանխատեսումները, որ ես օրեր առաջ արեցի, որ ենթադրաբար ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից, պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակում իրականացված բացահայտումների, ստուգումների և այն  բազմահատորանոց  փաստաթղթավորման արդյունք էր, որին ես տիրապետում են և իրավասու եմ այդպիսի ենթադրություններ անել: Այդտեղ ոչ մի ուղղորդում չկա, ես չեմ կարող ինձ նշանակողին ուղղորդել: Գործընթացը վստահ եմ՝ օրենքի շրջանակում է, քանի դեռ Սահմանադրական դատարանը հակառակը չի վճռել»,- նշեց նա:   

13 Նոյեմբեր, 2025 15:05
Վեր