Շուտով կունենանք առանձին կահավորված խցեր, տեսախցիկներ. Գալյանը՝ ՔԿՀ-ներում  ինքնասպանությունները կանխելու մասին Zarkerak - Շուտով կունենանք առանձին կահավորված խցեր, տեսախցիկներ. Գալյանը՝ ՔԿՀ-ներում ինքնասպանությունները կանխելու մասին
Zarkerak Zarkerak - Շուտով կունենանք առանձին կահավորված խցեր, տեսախցիկներ. Գալյանը՝ ՔԿՀ-ներում ինքնասպանությունները կանխելու մասին
Շուտով կունենանք առանձին կահավորված խցեր, տեսախցիկներ. Գալյանը՝ ՔԿՀ-ներում  ինքնասպանությունները կանխելու մասին

Շուտով կունենանք առանձին կահավորված խցեր, տեսախցիկներ. Գալյանը՝ ՔԿՀ-ներում ինքնասպանությունները կանխելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տարբեր խնդիրների հետևանք են մահերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերին ՔԿՀ-ներում: 

«Ունենք ինքնասպանության դեպքեր և ունենք ֆիզիոլոգիական մահեր, այնպիսի մահեր, որոնք արձանագրվում են առողջության հետ կապված որոշակի խնդիրների հետևանքով»,- ասաց նա։

Նախարարը հայտնեց, որ աշխատում են մի քանի ուղղությամբ․«Նախ ինքնավնասում ու ինքնասպանություն հնարավոր կատարող անձանց պարագայում փորձում ենք կանխել այդ դեպքերը, շատ շուտով կունենանք առանձին կահավորված խցեր, որոնցում կլինի փափուկ կահույք և ավելի քիչ հնարավորություն ֆատալ ելքով արարքներ կատարելու, և նաև կունենանք տեսախցիկներ այդ խցերում, որոնք կհսկեն ինքնավնասման հակում ունեցող անձանց վարքը»։

Գալյանը նաև նշեց․ «Թող տպավորություն չստեղծվի, որ մենք ունենք մասսայական ինքնասպանության դեպքեր, ոչ այդպես չէ, մարդիկ շատ հաճախ մահանում են առողջական խնդիրների բերումով, որոնք ժամանակին վերահսկված են լինում»։

 

03 Դեկտեմբեր, 2025 14:19
Վեր