Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ուղերձ է հղել էներգետիկների օրվա կապակցությամբ, որում նշված է.
«Հարգելի էներգետիկներ,
Շնորհավորում եմ Ձեզ Էներգետիկի օրվա կապակցությամբ։
Էներգետիկան Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման առանցքային հիմնասյուներից մեկն է։
Էլեկտրաէներգետիկական համակարգի արդյունավետ և կայուն գործունեությամբ է պայմանավորված տնտեսության կարևորագույն ճյուղերի անխափան աշխատանքը, քաղաքացիների կյանքի որակը, ինչպես նաև բնակչության համար լույսի և ջերմության ապահովումը։
Այսօր Հայաստանի և ամբողջ աշխարհի էներգետիկների առջև կանգնած են նոր գլոբալ մարտահրավերներ, որոնց արդյունավետ հաղթահարման պատասխանատվությունը մերն է` գալիք սերունդների համար։
Ոլորտի մասնագետներն իրենց գործունեությունն իրականացնում են շուրջօրյա ռեժիմով՝ հաճախ բարդ և պատասխանատու պայմաններում։ Ամենաբարձր գնահատանքի են արժանի նրանց մեծ պատասխանատվությունն ու մասնագիտական նվիրվածությունը, որոնց շնորհիվ ապահովվում է էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների անխափան և կայուն գործունեությունը։
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ անսպառ էներգիա, նոր ձեռքբերումներ, առողջություն և երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին»։


