Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Նախատեսված 40 էլեկտրոնային չվացուցակի փոխարեն ներկրվել է 42 սարքավորում»,- հայտնել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը։ Նրա խոսքով՝ սարքավորումներից 35-ը տեղադրված է և արդեն իսկ գործում է։
«3 վարչական շրջաններում են տեղադրված էլեկտրոնային չվացուցակի սարքավորումները, մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն»,- նշել է նա։
Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է. «Ինչպես և խոստացել էինք՝ երևանյան կանգառներում հայտնվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները, որոնք ցույց են տալիս, թե մեր հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառ»:


