Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են. Արեյանը՝ տեղումներին պատրաստ լինելու մասին Zarkerak - Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են. Արեյանը՝ տեղումներին պատրաստ լինելու մասին
Zarkerak Zarkerak - Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են. Արեյանը՝ տեղումներին պատրաստ լինելու մասին
Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են. Արեյանը՝ տեղումներին պատրաստ լինելու մասին

Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են. Արեյանը՝ տեղումներին պատրաստ լինելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն անդրադարձել է ձնամաքրման նախապատրաստական աշխատանքներին։

Նա նշել է, որ ռեսուրսների բաշխում իրականացվել է, ներգրավված է 241 միավոր տարբեր տրամաչափի տեխնիկա՝ նախատեսված տարբեր գործողությունների համար։ Նաև պատրաստ է մարդկային ռեսուրսը՝ 614 հոգի բանվորական ուժ։

«Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են»,– ասել է Արեյանը՝ հավելելով, որ կա բավարար քանակի աղ ու ավազի խառնուրդ՝ Նոր Նորք, Արաբկիր ու Շենգավիթ համայնքներում։

Նա կարևորել է տնտեսվարողների կողմից իրենց կցված սպասարկման տարածքը՝ մայթերն ու հարակից տարածքները մաքրելու անհրաժեշտությունը։ Նա խնդրել է քաղաքապետին, որ հանձնարարի վարչական շրջաններին՝ կանոնները պահպանելու ծանուցումներ ուղարկեն տնտեսվարողներին. «Խիստ հսկողություն սահմանեն ավտոլվացման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց, գիշերը սառցակալում է, և ստիպված է քաղաքապետարանը պարեկային ծառայության հետ լրացուցիչ աշխատանքներ իրականացնել», – ասել է նա։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը համապատասխան հանձնարարական է տվել՝ ասելով, որ պետք է հատուկ ուշադրություն սահմանել ոչ պարտաճանաչ ավտոլվացման կետերի նկատմամբ։

22 Դեկտեմբեր, 2025 10:57
Վեր