Այս ծրագրերը կարող էին անցնել քաղաքապետարանի կողքով, մնային դարակներում, եթե չլիներ քաղաքային իշխանության հետևողականությունը. Արեյան Zarkerak - Այս ծրագրերը կարող էին անցնել քաղաքապետարանի կողքով, մնային դարակներում, եթե չլիներ քաղաքային իշխանության հետևողականությունը. Արեյան
Zarkerak Zarkerak - Այս ծրագրերը կարող էին անցնել քաղաքապետարանի կողքով, մնային դարակներում, եթե չլիներ քաղաքային իշխանության հետևողականությունը. Արեյան
Այս ծրագրերը կարող էին անցնել քաղաքապետարանի կողքով, մնային դարակներում, եթե չլիներ քաղաքային իշխանության հետևողականությունը. Արեյան

Այս ծրագրերը կարող էին անցնել քաղաքապետարանի կողքով, մնային դարակներում, եթե չլիներ քաղաքային իշխանության հետևողականությունը. Արեյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ուզում եմ բոլորիդ անունից շնորհակալություն հայտնել մեր քաղաքապետին՝ պարոն Ավինյանին կենսաապահովման ոլորտում, ենթակառուցվածքների ոլորտում ցուցաբերած անմիջական, հետևողական և շատ սիստեմատիկ աշխատանքի համար՝ մեր գործընկերների հետ՝ կառավարություն, մատակարար ընկերություններ»,- ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով մայրաքաղաքում իրականացված ծրագրերը: Ըստ նրա՝ այս ծրագրերը կարող էին անցնել քաղաքապետարանի կողքով կամ մնային դարակներում, եթե չլիներ քաղաքային իշխանության հետևողականությունը:

Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ շնորհակալություն է հայտնել գործընկերներին. «Շատ դրական է նաև այն, որ կառավարությունն է սկսել իրականացնել կոյուղատար համակարգի արդիականացումը, այսինքն՝ քաղաքապետարանը միայն այլևս վթարային ծանր դեպքերով է զբաղվում, և մեր բյուջեի այդ հատվածով ծանրաբեռնվածությունը թեթևացրել ենք»:

Նա նշել է, որ դեռ կան լուծելու խնդիրներ, մասնավորապես՝ Երևանում խմելու ջրամատակարարման ժամերի հետ կապված. «Քննարկվում է նոր աղբյուրներից ջրամատակարարման հարցը»,- ասել է նա՝ կարևորելով նաև կորուստների վերացման հարցում աջակցությունը:

22 Դեկտեմբեր, 2025 11:03
Վեր