Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի Պարսից ծոցի ափին գտնվող Պոլ նավահանգստային քաղաքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
«Մարտի 29-ի առավոտյան ամերիկա-սիոնիստական թշնամին իր հանցավոր գործողություններով հարձակվել է Պոլ նավահանգստային քաղաքի նավամատույցի վրա։ Հարձակման հետևանքով մեր հինգ քաղաքացի զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել», – ասվում է հայտարարության մեջ։
Tasnim-ի փոխանցմամբ՝ Իրանի հյուսիսային Գիլան նահանգում գտնվող Օսմավանդան գյուղի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվել է ևս մեկ մարդ, հինգը՝ վիրավորվել։


