Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն ու կանանց ընտրանու անդամ, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025 թվականի լավագույն մարզիկների անվանակարգերում: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։


