ԲՏԱ նախարարն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա Zarkerak - ԲՏԱ նախարարն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա
Zarkerak Zarkerak - ԲՏԱ նախարարն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա
ԲՏԱ նախարարն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա

ԲՏԱ նախարարն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա։ Կենտրոնը մասնագիտացած է կրտսեր ինժեներների պատրաստման, ինչպես նաև երիտասարդների շրջանում ինժեներական ոլորտի նկատմամբ հետաքրքրության խթանման գործում։

 

«Լաբորատորիայի հիմնադիր Արմեն Դարբինյանի ուղեկցությամբ շրջայց եմ կատարել կենտրոնում, ծանոթացել ընթացիկ գործունեությանը, կրթական ծրագրերին և զարգացման հեռանկարներին։

 

Լաբորատորիայի կրթական ծրագրերը ներառում են էլեկտրոնիկայի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նախագծման և կառավարման, միկրոկոնտրոլերների ծրագրավորման, ինչպես նաև հարակից այլ ուղղություններ։ Կենտրոնի շրջանավարտները հաջողությամբ մուտք են գործում աշխատաշուկա՝ մասնագիտական գործունեություն ծավալելով էլեկտրոնիկայի նախագծման, արտադրության և վերանորոգման ոլորտներում։

 

 

Կենտրոնը համագործակցում է ինժեներական ոլորտի տարբեր ընկերությունների հետ՝ նպաստելով ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը։ Արմեն Դարբինյանի խոսքով՝ ծրագրերի բազմաթիվ շրջանավարտներ հետագայում շարունակում են իրենց կրթությունն ու մասնագիտական գործունեությունը տեխնոլոգիական ոլորտի առաջատար կազմակերպություններում։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնիկայի ոլորտում աղջիկների ներգրավվածության խթանման թեմային։ Ինքս էլ կարևորել եմ այս ուղղությամբ ներդրվող ջանքերը, մասնավորապես, այսօրինակ ծրագրերի խրախուսումն ու հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված հետևողական աշխատանքների իրականացումը։

 

Նշեմ, որ 2022 թվականին Astronaut լաբորատորիան արժանացել է «Մեր ժամանակների հերոսը» գլխավոր մրցանակին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

02 Ապրիլ, 2026 16:59
Վեր