Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացված Հայկական համադպրոցական գիտության փառատոնին այս տարի մասնակցել է շուրջ 140 սովորող Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 40 ուսումնական հաստատությունների միջին և ավագ դասարաններից՝ ներկայացնելով 78 անհատական կամ խմբային գիտահետազոտական նախագծեր հինգ հիմնական անվանակարգերում․
Սովորողները նորարարական գաղափարներն այս տարի ևս բազմազան էին․ մի մասը վերաբերում էր բնապահպանական խնդիրներին՝ առաջարկելով օդի ու ջրի աղտոտման լուծումներ, էներգիայի այլընտրանքային աղբյուրներ և խելացի լուծումներ քաղաքում և բնության մեջ։ Քիչ չէին նաև ԱԲ կիրառությանը, փրկարար ռոբոտների ու օժանդակ տեխնոլոգիաների նախագծմանը միտված աշխատանքները։ Միաժամանակ աճել է հետաքրքրությունը հասարակագիտական հետազոտությունների նկատմամբ՝ թվային տեխնոլոգիաներով ուղեկցվող սոցիոլոգիական, իրավական ու պատմական նախագծերով։
Յուրաքանչյուր անվանակարգում սովորողներն արժանացել են 1-րդ, 2-րդ, 3-րդ կարգի մրցանակների, պատվոգրերի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի մրցանակների։
Փառատոնի երկուական մրցանակակիր նախագծերը կներկայացվեն Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում կայանալիք ԱՄՆ «Regeneron» միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառին և Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք ԵՄ երիտասարդ գիտնականների EUCYS մրցույթին։ Սա թույլ կտա մասնակիցներին ձեռք բերել միջազգային խոշոր մրցույթներին ներկայանալու հմտություններ, ծանոթանալու միջազգային ամենաբարձր չափանիշներին և փոխանակելու իրենց հետազոտական գաղափարներն աշխարհի տարբեր երկրներից ժամանած իրենց հասակակիցների հետ։
Փառատոնի մրցանակակիրների վերաբերյալ տեղեկատվությունը՝ կից:


