Երբևէ չեն եղել ընտրություններ, որտեղ ՌԴ-ն որոշած լինի խաղալ այսքան բաց և երկրի ղեկավարի մակարդակով. Աբրահամյան Zarkerak - Երբևէ չեն եղել ընտրություններ, որտեղ ՌԴ-ն որոշած լինի խաղալ այսքան բաց և երկրի ղեկավարի մակարդակով. Աբրահամյան
Zarkerak Zarkerak - Երբևէ չեն եղել ընտրություններ, որտեղ ՌԴ-ն որոշած լինի խաղալ այսքան բաց և երկրի ղեկավարի մակարդակով. Աբրահամյան
Երբևէ չեն եղել ընտրություններ, որտեղ ՌԴ-ն որոշած լինի խաղալ այսքան բաց և երկրի ղեկավարի մակարդակով. Աբրահամյան

Երբևէ չեն եղել ընտրություններ, որտեղ ՌԴ-ն որոշած լինի խաղալ այսքան բաց և երկրի ղեկավարի մակարդակով. Աբրահամյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քննչական կոմիտեի նախագահի նախկին մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ առաջիկա խորհրդարանական ընտրություններին անդրադարձին:

«Հայաստանին հյուսիսից կանգնեցնում են ընտրության առջև։ Խաղաքարտերը բաց են։

Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ նախկինում երբևէ չեն եղել այնպիսի ընտրություններ, որտեղ Ռուսաստանը որոշած լինի խաղալ այսքան բաց և երկրի ղեկավարի մակարդակով։ Սա խաղադրույքները բարձրացնում է աներևակայելի մակարդակի՝ նույնքան բարձրացնելով նաև այս ընտրությունների գեոպոլիտիկ արժեքը։

Այն, ինչի «մեկնարկը» տրվեց Մոսկվայում երեկ, դուրս է հիբրիդային պատերազմի սահմաններից․․․։ Այն ուղիղ ներգրավվում է ընտրական պրոցեսում որպես կողմ դրանից բխող ամբողջ մեթոդաբանությամբ, այդ թվում՝ շանտաժային»,- գրել է Աբրահամյանը:

ՌԴ նախագահը վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ իրեն հայտնի է՝ ՀՀ-ում առաջիկա ընտրություններում մասնակցելու ցանկություն հայտնած ուժեր կան, որոնց ներկայացուցիչներն ունեն ռուսական անձնագրեր, և ըստ Պուտինի՝ նրանցից ոմանք գտնվում են ազատազրկման վայրերում:

 

02 Ապրիլ, 2026 14:21
Վեր