Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա Zarkerak - Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա
Zarkerak Zarkerak - Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 2-ին՝ կեսօրից հետո, 5-ին, 6-ի և 7-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում, 3-ի գիշերը, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Ապրիլի 3-ի ցերեկը, 6-ի և 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ապրիլի 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևանում ապրիլի 2-ին՝ կեսօրից հետո, 3-ի գիշերը, 4-ին, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև։ Ապրիլի 3-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

02 Ապրիլ, 2026 14:09
Վեր