Չեմ հանդուրժի, որ ՀՀ որևէ ծառայություն իր պարտքը, իր ծառայությունը չկատարի, բացառված բան է. վարչապետ Zarkerak - Չեմ հանդուրժի, որ ՀՀ որևէ ծառայություն իր պարտքը, իր ծառայությունը չկատարի, բացառված բան է. վարչապետ
Zarkerak Zarkerak - Չեմ հանդուրժի, որ ՀՀ որևէ ծառայություն իր պարտքը, իր ծառայությունը չկատարի, բացառված բան է. վարչապետ
Չեմ հանդուրժի, որ ՀՀ որևէ ծառայություն իր պարտքը, իր ծառայությունը չկատարի, բացառված բան է. վարչապետ

Չեմ հանդուրժի, որ ՀՀ որևէ ծառայություն իր պարտքը, իր ծառայությունը չկատարի, բացառված բան է. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես չեմ տեսել՝ ինչ է տեղի ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ Պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, կարող է հարվածել, Աստված չանի, սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեկ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին:

«Երբ ՊՊԾ ծառայողը աշխատանքը չանի, աշխատողի դեմ է քրեական գործ հարուցվելու, ինքը կարող է հայտնվել բանտում իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար: Երբ որևէ մեկը գործողություն է անում, բեյջ չունի, որ ինքը 18 տարեկան է, կամ առողջական խնդիրներ ունի, կամ չգիտեմ, այլ կարգի խնդիրներ ունի:

Ծառայությունը պետք է իրականացնի իր գործառույթները, եթե այդպես չլինի, այդ ծառայությունը անիմաստ կլինի և երկրորդը, ես չեմ հանդուրժի, որ ՀՀ  որևէ ծառայություն իր պարտքը, իր ծառայությունը չկատարի, բացառված բան է, կլինի ոստիկանություն, կլինի ՊՊԾ, կլինի բանակ, կլինի ԱԱԾ։ Բա ի՞նչ պետք է աներ, այսինքն՝ պետք է հրավիրեր սրճարան սուրճ խմելո՞ւ»,-նշել է նա։

Փաշինյանը հավելել է, որ որքանով հասկանում է՝ ՊՊԾ աշխատակիցն այնպես է հարվածել, որ մարմնական վնասվածքներ չի հասցրել, իսկ ՊՊԾ աշխատակցին գնահատելն իր աշխատանքը չէ: 

02 Ապրիլ, 2026 14:01
Վեր