Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսու վարորդները Zarkerak - Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսու վարորդները
Zarkerak Zarkerak - Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսու վարորդները
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսու վարորդները

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսու վարորդները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գալիք տարվանից առողջապահության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսիների վարորդները։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության ապրիլի 2-ի նիստում, ներկայացնելով  Առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթում փոփոխություններ կատարելու նախագիծը, մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է օնլայն տաքսու վարորդներին։  Ավանեսյանը հստակեցրել է, որ օնլայն տաքսու վարորդները իրենք են նման առաջարկ ներկայացրել։

Ավանեսյանի խոսքով՝ առաջարկվող նախագծով արդեն իսկ ապահովագրված անձինք 2027 թվականի հունվարի 1-ից կկարողանան իրենց հետ փոխկապակցված անձանց ևս ներառել ապահովագրության համակարգում։

«Մեր քաղաքացիների կողմից նման առաջարկների ներկայացումը նաև ինչ-որ առումով ցուցիչ է, որ ընդհանուր առմամբ գոհունակություն կա համակարգի գործարկման մասով։ Մեր նպատակը սա էր, որ համակարգը, լինելով համընդհանուր, այնուամենայնիվ, առաջին հերթին լինի ցանկալի»,-ասաց նախարարը։

Փոփոխությունների համաձայն՝  անհատ ձեռնարկատերերի համար առողջության համընդհանուր ապահովագրավճարի ժամկետը ապրիլի 20-ից կտեղափոխվի հուլիսի 20-ը՝  լրացուցիչ ժամանակ ընձեռելով քաղաքացիներին իրականացնելու վճարումները։  

 

02 Ապրիլ, 2026 14:13
Վեր