ՏԿԵ նախարարը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր Zarkerak - ՏԿԵ նախարարը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր
Zarkerak Zarkerak - ՏԿԵ նախարարը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր
ՏԿԵ նախարարը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր

ՏԿԵ նախարարը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։

 

«Բարձր եմ գնահատել ԱՄՆ ներդրումը տարածաշրջանում հաստատված խաղաղության գործում։

 

Հանդիպման ժամանակ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր։

 

Առանձին անդրադարձ ենք կատարել վերականգնվող էներգետիկային և այդ ոլորտի օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտին։

 

Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել ՏԿԵ նախարարության հետ՝ առկա օրակարգով սահմանված ծրագրերն իրագործելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

 

Պայմանավորվել ենք նախանշված ուղղություններով շարունակելու արդյունավետ համագործակցությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

02 Ապրիլ, 2026 16:12
Վեր