Մարդիկ թող իրենց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ, ես նման հրամաններ չեմ տվել. Փաշինյան Zarkerak - Մարդիկ թող իրենց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ, ես նման հրամաններ չեմ տվել. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Մարդիկ թող իրենց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ, ես նման հրամաններ չեմ տվել. Փաշինյան
Մարդիկ թող իրենց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ, ես նման հրամաններ չեմ տվել. Փաշինյան

Մարդիկ թող իրենց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ, ես նման հրամաններ չեմ տվել. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես չեմ ասել, որ գեներալները վախկոտ են, ես ասել եմ կան վախկոտ գեներալներ և դասալիքներ, այո, նրանցից շատերը դատվում են: Մենք ունենք թալանչի գեներալներ, որոնք անցնում են ապօրինի գույքի գործով: Մենք հերոս բառը պետք է շատ զգույշ օգտագործենք: Մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ»,- լրագրողների հետ ճեպազրուցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց. «Տասնյակ-հազարով մարտական առաջադրանքը կատարելուց հրաժարված մարդիկ ունենք, ումի՞ց ենք թաքցնում: Այն, որ որևէ ժամանակ, որևէ ստորաբաժանում ի տարբերություն քառօրյա պատերազմի, զենքի ոչ մի պակաս չի եղել, այդ փաստի հետ պետք է առերեսվենք: Մարդիկ թող իրենց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ, ես նման հրամաններ չեմ տվել, մարդիկ ուզել են այդպիսի հրամաններ ստանալ, ես նման հրամաններ երբեք չեմ տվել: Ես երբեք թացը չորին չեմ խառնում և մարդկանց ու իրերը կոչում եմ իրենց անուններով: Այո, ունեցել ենք վախկոտ գեներալներ, ծառայության արդյունքում դիրքերում պահածոների բանկաները կախել են իրենց դղյակները Երևանի կենտրոնում սարքել: Փորները 3 մետր դեմները գցած գեներալը որն է, դա զինվորականի տե՞սք է: Մարդիկ եկել են Ղարաբաղից այստեղ տղամարդլամիշ են լինում, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց պատմությունը, որ ուսումնասիրում ենք, մեկը խուճապ տարածող է եղել, մեկը՝ դասալիք, մեկը՝ որդուն դիրքերից փախցնող, հիմա հեշտ է Օպերայում գալ դոշ ծեծել»:

02 Ապրիլ, 2026 13:27
Վեր