Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ռոսատոմը» կարող էր երկարաձգել Հայաստանի ատոմակայանի աշխատանքը մինչև 2036 թվականը, սակայն Երևանն ընտրում է «եվրոպական ուղղությունը»՝ նախապատվությունը տալով եվրոպական կապալառուներին՝ ТАСС գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ ատոմակայանի աշխատանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու պայմանը պետական կորպորացիայի կողմից իրականացվող պայմանագրային աշխատանքների մասնաբաժնի ապահովումն է առնվազն 70 %-ի չափով:


