Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը մահացել է Zarkerak - Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը մահացել է
Zarkerak Zarkerak - Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը մահացել է
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը մահացել է

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը մահացել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 1-ին՝ ժամը 23։48-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. նկատվում է ծուխ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը մահացել է: Հրդեհի նշաններ չկան։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

02 Ապրիլ, 2026 10:03
Վեր