Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՆԱՍԱ-ի «Արտեմիս II» առաքելության տիեզերանավն այժմ գտնվում է Երկրի ուղեծրում։ Տիեզերագնացբերն այնտեղ կմնան հաջորդ 24 ժամվա ընթացքում և կանցկացնեն ստուգումներ: Եթե ամեն ինչ լավ ընթանա, տիեզերանավը Լուսին սլանալու թույլտվություն կստանա։
Ըստ BBC-ի` արիլի 1-ի երեկոյան տրված մեկնարկը հարթ չի ընթացել։
«Անձնակազմն անվտանգ է, առողջ և գերազանց տրամադրություն ունի», - հայտարարել է ՆԱՍԱ-ի խոսնակը:
«Նրանք վայրէջք չեն կատարի Լուսնի վրա իրենց 10-օրյա առաքելության ընթացքում, բայց պլանավորում են պտտվել դրա շուրջը և, հնարավոր է, Երկրից այնքան հեռու գնան, որքան դեռ որևէ մեկը չի եղել»,- ասել է նա։

