Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արևային կայանների տեղադրման թռիչքաձև աճ է տեղի ունեցել։
Այս մասին ՀՀ կառավարության ապրիլի 2-ի նիստում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
«Ոլորտի զարգացման մինչև 2040 թվականի ռազմավարության համաձայն՝ 2030 թվականին մենք հանրապետությունում պետք է ունենայինք 1000 մեգավատ հզորությամբ արևային կայաններ, բայց արդեն 2025 թվականի ավարտին առկա հզորությունը գերազանցում էր այդ ցուցանիշը։ Այս տարվա մարտի 1-ի դրությամբ արևային կայանների գումարային հզորությունը հասնում է 1141 մեգավատի, որից 479 մեգավատն արդյունաբերական, իսկ 662 մեգավատը ինքնավար, տանիքներին տեղադրված արևային կայաններ են»,-ասաց Մեսրոպյանը՝ հավելելով, որ նախկինում տրամադրված լիցենզիաներով առաջիկայում կկառուցվեն ևս 170 մեգավատ հզորությամբ արևակայաններ։


