Առաջարկվում է Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ևս մեկ տեսակ ավելացնել Zarkerak - Առաջարկվում է Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ևս մեկ տեսակ ավելացնել
Zarkerak Zarkerak - Առաջարկվում է Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ևս մեկ տեսակ ավելացնել
Առաջարկվում է Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ևս մեկ տեսակ ավելացնել

Առաջարկվում է Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ևս մեկ տեսակ ավելացնել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առաջարկվում է էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ևս մեկ տեսակ ավելացնել. խոսքը պահեստավորման լիցենզիայի մասին է: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 2-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը, որը վերաբերում է կուտակիչ կայաններին լիցենզիա տրամադրելուն:

«Կառավարության լիազորված մարմնի կողմից առաջարկի հիման վրա ՀԾԿՀ-ն այսուհետ կտրամադրի լիցենզիաներ, և նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորելու հնարավորություն:

Միաժամանակ կտրվի հնարավորություն, շուկայի կանոնների համաձայն, մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք:

Լիցենզավորման ենթակա չի լինի մինչև 1 մեգավատտ հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորումը, ինչպես նաև 1 մեգավատտից ավելի հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորելու գործունեությունը»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այս նախագիծը կուտակիչ կայաններ ստեղծելու մասին է, ապա հետաքրքրվեց՝ ինչո՞ւ մինչև հիմա կուտակիչ կայան ունենալու հնարավորություն չի եղել:

Նախարարը պարզաբանեց՝ նախկինում նման կարգավորում չի եղել, քանի որ դրա անհրաժեշտությունն էլ չի եղել, և վերջին տարիների ընթացքում է, որ այս տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է աշխարհում և Հայաստանում:

Ըստ նախարարի՝ ԱԺ-ի կողմից հաստատվելու և ենթաօրենսդրական ակտեր ունենալուց հետո էլեկտրաէներգիան հնարավոր կլինի պահեստավորել հետևյալ տրամաբանությամբ. մինչև 1 մեգավատտի դեպքում լիցենզիայի անհրաժեշտություն չի լինի: Դրանից ավելիի դեպքում սեփական կարիքների համար էլի լիցենզիայի անհրաժեշտություն չի լինի: Մնացած բոլոր դեպքերում կպահանջվի լիցենզիա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց նախագծի առաջարկը. «Բարեփոխման իմաստը հետևյալն է. շուկային ասում ենք՝ կառուցե՛ք պահեստներ, մենք ձեզնից կվարձակալենք: Սա իրավական հիմքն է, որ մենք շուկային վարձակալության վճար տանք և երաշխիք ստեղծենք»:

ԲՏԱ նախարարն արձագանքեց՝ այս բարեփոխմամբ ոչ միայն հնարավորություն է տրվելու կուտակել, այլև ապահովել կայուն էներգիա, ինչը տվյալային կենտրոնների աշխատանքի համար կենսական և առանցքային նշանակություն ունի:

Փաշինյանը մեկնաբանեց՝ էլեկտրաէներգիան քաղաքակրթության ցուցիչ է. «Ինչքան դու սպառում ես էլեկտրական էներգիա, նշանակում է՝ կյանքի որակը քեզ մոտ ավելի լավն է, զարգացածության մակարդակը, կենսամակարդակը, քաղաքակրթության մակարդակն ավելի բարձր է»:

Այդ համատեքստում ՏԿԵ նախարարը նշեց՝ Հայաստանն արևային էներգիայի արտադրանքի ծավալով աշխարհում, վստահաբար, առաջատարների թվում է:

02 Ապրիլ, 2026 12:26
Վեր