Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կոտայքի մարզի գումարտակի պարեկները մարտի 26-ին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Առինջ գյուղի 1-ին փողոցում կանգնեցրել են 55-ամյա տղամարդու մեքենան:
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը որպես կաշառք փորձել էր պարեկներին տալ հինգ հազար դրամ։
Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածանքով Երևանի բնակիչ 55-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։


