Կանանց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» Zarkerak - Կանանց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին»
Zarkerak Zarkerak - Կանանց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին»
Կանանց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին»

Կանանց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տանտերերը հանդիպման ելքը վճռեցին դեռ առաջին խաղակեսում. 8-րդ րոպեին Ալեքսիա Պուտելիասի բացած հաշիվը շուտով կրկնապատկեց Կարոլինա Գրեմ Հանսենը, իսկ Իրեն Պարեդեսն ու Էվա Պայորը մինչև ընդմիջում հաշիվը դարձրին 4:0:

Երկրորդ կեսում պատկերը չփոխվեց. «կապտանռնագույնները» շարունակեցին տիրել նախաձեռնությանը: 55-րդ րոպեին Գրեմ Հանսենն իր ակտիվում դուբլ ձևակերպեց, իսկ 74-րդ րոպեին Էսմե Բրուգտսը խփեց կատալոնացիների 6-րդ գնդակը:

Հաշվի առնելով այն փաստը, որ առաջին խաղում նույնպես «Բարսելոնան» առավելության էր հասել մեծ տարբերությամբ (6:2)՝ դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ աննախադեպ՝ 12:2: Այսպիսով, կատալոնացիները շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, իսկ «Ռեալը» լքում է մրցաշարը:

02 Ապրիլ, 2026 23:49
Վեր