Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:
Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Մաեստրո Մեհրաբյանի հիմնադրած վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը ներկայացրել է շքեղ համերգային ծրագիր՝ նվիրված վարպետի հոբելյանական 85 ամյակին:
Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է Զոհրաբ Բակալյանը:

