Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տավուշի մարզի Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից։ Դեպքը տեղի է ունեցել այսօր, երբ գյուղացին փորձել է գտնել կորած անասունին։
Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը «Ազատությանը» հայտնեց, որ տուժածը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն իրականացրել են ոտնաթաթի անդամահատում։
Այս պահին դեռևս հստակեցված չէ դեպքի ստույգ վայրը՝ արդյոք պայթյունը տեղի է ունեցել գյուղի արոտավայրերո՞ւմ, թե՞ ավելի հեռու գտնվող տարածքում։
Պաշտպանության նախարարությունը միջադեպի վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել։

