«Արարատ-Արմենիան» նվաճել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր Zarkerak - «Արարատ-Արմենիան» նվաճել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր
Zarkerak Zarkerak - «Արարատ-Արմենիան» նվաճել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր
«Արարատ-Արմենիան» նվաճել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր

«Արարատ-Արմենիան» նվաճել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում հայտնի դարձավ կիսաեզրափակիչ փուլի վերջին մասնակիցը։ Ուղեգիրը նվաճեց Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արարատ-Արմենիան»։

Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը կայացավ Գյումրիում, որտեղ երևանյան ակումբը հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տոնեց տեղի «Շիրակի» նկատմամբ։ Գրանցվեց 2։0 հաշիվը հօգուտ հյուրերի։

Հատկանշական է, որ հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվեցին երկրորդ խաղակեսում. դիմակայության ելքը վճռեցին գանացի հարձակվող Պոլ Այոնգոյի և բրազիլացի կիսապաշտպան Ուելթոնի դիպուկ հարվածները։

Քանի որ թիմերի միջև կայացած առաջին խաղում ևս «Արարատ-Արմենիան» առավելության էր հասել նվազագույն (1:0) հաշվով, երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով թիմն անխոչընդոտ շարունակում է պայքարը պատվավոր տիտղոսի համար։

Այսպիսով, վերջնականապես ձևավորվեց գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի մասնակիցների կազմը։ Եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն գործող գավաթակիր «Նոան», «Ուրարտուն», «Արարատ-Արմենիան», ինչպես նաև Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Անդրանիկը»։

02 Ապրիլ, 2026 22:25
Վեր