Հայաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները քննարկել են պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր Zarkerak - Հայաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները քննարկել են պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր
Zarkerak Zarkerak - Հայաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները քննարկել են պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր
Հայաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները քննարկել են պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները քննարկել են պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Առնո Էլլիին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։

Արման Սարգսյանը փոխգնդապետ Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը՝ շնորհակալություն հայտնելով նրան Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործակցության զարգացման գործում ավանդի ու համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

10 Հուլիս, 2026 22:00
Վեր