Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար Zarkerak - Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար
Zarkerak Zarkerak - Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար
Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար

Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր Արարատի և Լոռու մարզերում մասնակցել է հանրային քննարկման` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

 

Լոռու մարզում հանրային քննարկման թեման Վանաձոր համայնքի ձևավորման նոր նախագիծն էր, որով նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ։

Արարատի մարզում նախատեսվում է ձևավորել Արարատ համայնք, որում ներառվելու են ներկայիս Արարատ և Վեդի համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 32 բնակավայրերով։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը հանրային քննարկման ընթաքում ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների հիմնական դրույթները։

Փոխնախարարը նշել է, որ համայնքների միավորման նպատակն է ձևավորել առավել արդյունավետ և կենսունակ համայնքներ։

Ինչպես նաև համայնքների միավորումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները, մեծացնել համայնքների կարողությունները և բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը։

Հանրային քննարկմանը ներկա էին համայնքների ղեկավարներ, վարչական բնակավայրերի ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Հանրային քննարկումների ընթացքում մասնակիցները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել առաջարկություններ և դիտարկումներ։

10 Հուլիս, 2026 22:25
Վեր