Պարագվայի Սենատը բանաձև է ընդունել Մբապեի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ Zarkerak - Պարագվայի Սենատը բանաձև է ընդունել Մբապեի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ
Zarkerak Zarkerak - Պարագվայի Սենատը բանաձև է ընդունել Մբապեի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ
Պարագվայի Սենատը բանաձև է ընդունել Մբապեի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ

Պարագվայի Սենատը բանաձև է ընդունել Մբապեի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պարագվայի Սենատը ձայների մեծամասնությամբ պաշտոնական բանաձև է ընդունել, որով խստորեն դատապարտում է սենատոր Սելեստա Ամարիլյային՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին հնչեցրած ռասիստական արտահայտությունների համար։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Parisien հեղինակավոր պարբերականը։

Վերին պալատում այս որոշումն ընդունվել է գրեթե հինգ ժամ տևած թեժ քննարկումներից հետո։ Իր հրապարակած հայտարարության մեջ Պարագվայի Սենատն ընդգծել է իր «բացարձակ անհանդուրժողականությունն ու մերժումը» ռասիզմի և խտրականության ցանկացած դրսևորման նկատմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սելեստա Ամարիլյան վիրավորական և ոչ կոռեկտ արտահայտություններ էր հնչեցրել Կիլիան Մբապեի հասցեին։ Սենատորը հասել էր նրան, որ քննադատել ու մեղադրել էր Պարագվայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին այն բանի համար, որ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի խաղից հետո նրանցից ոչ ոք «ապտակ չէր հասցրել» ֆրանսիացի հարձակվողին:

Միջադեպն աննկատ չի մնացել. ինքը՝ ֆուտբոլիստը, արձագանքել է հնչած հայտարարություններին, իսկ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի հեռուն է գնացել՝ պաշտոնական բողոք ներկայացնելով դատախազություն՝ ռասիստական բնույթի վիրավորանքների և ատելության խոսքի հիմքով։

10 Հուլիս, 2026 23:50
Վեր