Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Zarkerak - Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Zarkerak Zarkerak - Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ի, 5-6-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևելյան և արևելյան է՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 2-6-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-6-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։

Օգոստոսի 2-6-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

02 Օգոստոս, 2026 10:07
Վեր