Պատգամավորները երդվեցին. ընդդիմադիր խմբակցության պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չկանգնեցին Zarkerak - Պատգամավորները երդվեցին. ընդդիմադիր խմբակցության պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չկանգնեցին
Zarkerak Zarkerak - Պատգամավորները երդվեցին. ընդդիմադիր խմբակցության պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չկանգնեցին
Պատգամավորները երդվեցին. ընդդիմադիր խմբակցության պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չկանգնեցին

Պատգամավորները երդվեցին. ընդդիմադիր խմբակցության պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չկանգնեցին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքներին անցնելուց առաջ նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կյնազ Հասանովը ընթերցեց պատգամավորների երդման տեքստը, որը փոխվել էր ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանի ավարտին:

«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- նշված է տեքստում:

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չկանգնեցին:

02 Օգոստոս, 2026 10:39
Վեր