Արթիկում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, BMW-ն և «ԳԱԶ 2410»-ը․կան հիվանդանոց տեղափոխվածներ Zarkerak - Արթիկում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, BMW-ն և «ԳԱԶ 2410»-ը․կան հիվանդանոց տեղափոխվածներ
Zarkerak Zarkerak - Արթիկում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, BMW-ն և «ԳԱԶ 2410»-ը․կան հիվանդանոց տեղափոխվածներ
Արթիկում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, BMW-ն և «ԳԱԶ 2410»-ը․կան հիվանդանոց տեղափոխվածներ

Արթիկում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, BMW-ն և «ԳԱԶ 2410»-ը․կան հիվանդանոց տեղափոխվածներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 1-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 51-ամյա Քաջիկ Ս․-ի վարած կանչի վայր մեկնող շտապօգնության և 37-ամյա Էդգար Պ․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի վարորդը և բուժքույրը՝ Շիրակի մարզի բնակիչ 46-ամյա Հայարփի Հ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

02 Օգոստոս, 2026 12:17
Վեր