«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է. նրան խորհրդարանում ներկայացրեց Արուսյակ Մանավազյանը Zarkerak - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է. նրան խորհրդարանում ներկայացրեց Արուսյակ Մանավազյանը
Zarkerak Zarkerak - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է. նրան խորհրդարանում ներկայացրեց Արուսյակ Մանավազյանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է. նրան խորհրդարանում ներկայացրեց Արուսյակ Մանավազյանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է. նրան խորհրդարանում ներկայացրեց Արուսյակ Մանավազյանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Ռուբեն Ռուբինյանին: Նրան Ազգային ժողովում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը:

Ռուբեն Ռուբինյանը ծնվել է 1990 թվականի մարտի 8-ին Երևանում: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ապա սովորել է աշխարհի 8-րդ լավագույն համալսարանում՝ Լոնդոնի համալսարանական քոլեջում՝ ստանալով մագիստրոսի կոչում, մասնագիտացումը՝ քաղաքականություն և անվտանգություն: Սովորել է նաև Լեհաստանի Յագելոնյան համալսարանում՝ ստանալով եվրոպագիտության մագիստրոսի կոչում: Պրակտիկա է անցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչությունում: Աշխատել է «Արարատնյուզ» լրատվական կայքում, «Բեթ քոնսթրաքթ» ընկերությունում՝ որպես թարգմանիչ:

2017-2018 թվականներին Թուրքիայում ծայրահեղականի կողմից սպանված հայ լրոգրողի՝ Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրով գիտական հետազոտություն է իրականացրել Ստամբուլում:

2018-2019 թվականներին եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, 2018-ի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակով: 2019-ի հունվարի 18-ին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել:

2021-ի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

2021-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ:

2022-2026 թվականերին եղել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հիմնադիր անդամ է, վարչության անդամ:

2012-2014 թվականներին ծառայել է ԶՈՒ-ում: 2016 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով:

Ամուսնացած է, ունի 1 զավակ:

02 Օգոստոս, 2026 11:24
Վեր